Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք օգտակար են տեսողության համար. 1in.am

Մթերքներ, որոնք օգտակար են տեսողության համար. 1in.am

Բրիտանացի խորհրդատու-դիետոլոգ Շոն Փորթերն առանձնացրել է առավել կարևոր մթերքները, որոնք անհրաժեշտ է ներառել սննդակարգում տեսողությունը բարելավելու համար: Այս մասին հայտնում է kedem.ru-ն:

 

Կանաչ տերևավոր բանջարեղեն

Կանաչ բանջարեղենը հարուստ է լյութեինով՝ սննդանյութ, որը շատ կարևոր է աչքերի առողջության համար, պարունակվում է ակնաբյուրեղում և ցանցաթաղանթում: Համարվում է, որ լյութեինն օգնում է կլանել վնասակար կապույտ և ուլտրամանուշակագույն լույսը:

 

Վառ մրգեր և բանջարեղեն

Աչքերի ցանցաթաղանթին անհրաժեշտ է А վիտամին՝ գիշերային տեսողության համար: Հարկ է ավելի շատ վառ մրգեր և բանջարեղեն օգտագործել, ինչպիսիք են՝ գազարը, քաղցր կարտոֆիլը, մանգոն, պապայան և բուլղարական պղպեղը, քանի որ բետա-կարոտինի՝ սննդանյութի, որն օրգանիզմում վերածվում է վիտամին А-ի, լավ աղբյուր են: Վիտամին А է պարունակում նաև պանիր, ձուն, յուղոտ ձուկը, կաթը, յոգուրտը:

 

Հնդկահավ, կակղամորթեր և արևածաղկի սերմեր

Ցինկը նպաստում է աչքերի տեսողության պահպանմանը։ Դրա լավ աղբյուր են անճարպ միսը, ինչպիսին հնդկահավինն է, հատիկավոր մշակաբույսերը և արևածաղիկը, ինչպես նաև ծովախեցգետինը, ոստրեն և սարդինան:

 

Հապալաս և մոշ

Հապալասը, կապույտ հապալասը և մոշը պարունակում են պիգմենտ, որը կարող է ցանցաթաղանթի բջիջները պաշտպանել ծերությամբ, լույսով, դիաբետով պայմանավորված վնասներից:

 

Օմեգա-3 ճարպային թթուներ

Մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն մեկ բաժին յուղոտ ձուկ օգտագործել, ինչպիսիք են՝ սաղմոնը կամ թյունոսը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. forum.cofe.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ